Սա ուսանողների փոխանակման ամենատարածված ծրագերն է: Work and Travel USA ծրագիրը թույլ է տալիս 3-4 ամսով գնալ ԱՄՆ և ապրել ինքնուրույն կյանքով, օրինական աշխատել սպասարկման ոլորտում. ռեստորաններում, հյուրանոցներում, զվարճանքների այգիներում (Disneyland-ի տիպի), խանութներում և այլն: Կարելի է ինքնուրույն որոշել, թե ինչքան ժամանակ ծախսել հանգստի և զվարճանքների վրա: Մեկ ժամվա մինիմալ աշխատավարձը կազմում է 5,15 դոլլ., բայց, որպես կանոն, ծրագրի բոլոր մասնակիցները մեկ ժամվա համար ստանում են 6-ից 8 դոլլար: Եթե շաբաթը ոչ միայն 40 ժամ աշխատել մի աշխատանքի վրա, այլև ևս 20-30 ժամ աշխատել մյուսի վրա, ապա բոլոր ծախսերից և ծրագրի արժեքից բացի կարելի է վաստակել որոշակի գումար (հաճախ ուսանողները 6-7 հազար դոլլարից ավելի են բերում): Ծրագրին կարող են մասնակցել ԲՈՒՀ- ի ոչ առաջին և վերջին կուրսի ուսանողները:
WORK AND TRAVEL 2009 ԾՐԱԳՐԻ ՓՈՂԵՐԸ
| Գինը |
Ով կարող է մասնակցել |
Ինչ է մտնում ծրագրի գնի մեջ |
| $680 + 60 000 դրամ |
2-րդ անգամ մասնակցողների համար |
DS-2019, բժշկական ապահովագրություն 4 ամսով, 24-Ժամյա hotline ԱՄՆ-ում և շատ բարի վերաբերմունք քանի ստեղ եք |
| $750 + 60 000 դրամ |
1-ին անգամ մասնակցողների համար |
DS-2019, բժշկական ապահովագրություն 4 ամսով, 24-Ժամյա hotline ԱՄՆ-ում և շատ բարի վերաբերմունք քանի ստեղ եք |
| $950 + 60 000 դրամ |
1-ին անգամ մասնակցողների համար |
DS-2019, բժշկական ապահովագրություն 4 ամսով, 24-Ժամյա hotline ԱՄՆ-ում, շատ բարի վերաբերմունք քանի ստեղ եք + JOB OFFER |
WORK AND TRAVEL 2006 ԾՐԱԳՐԻ ԱՅԲՈՒԲԵՆԸ
Ա
Ծանոթանալ ծրագրի և պայմանագրի մանրամասներին, գրանցվել հարցազրույցի:
Բ
Հարցազրույցին ներկայանալ` հետեվյալը ունենալով.
1. Մեկ լուսանկար /4*4 սմ/
2. Լրացրած հարցաթերթիկ
3. Ուսանողական տոմս /2009-2010 թթ/
4. Ուսանողական գրքույկ
5. Տեղեկանք ԲՈւՀ-ից
Գ
Պայմանագիր ստորագրել
Անպայման է ներկայանալ ծնողներից որևէ մեկի հետ (մենք գերադասում ենք պապաներին)
Դ
Մուծել առաջին գումարը – 60 000 դրամ + 335 $: Այս պահին ստանում եք Work and Travel կարմիր հարցաթերթիկը:
Ե
10-օրից հետո հանձնել լրացրած Work and Travel կարմիր հարցաթերթիկը + 1 բնութագիր (reference letter) + տեղեկանք ԲՈւՀ-ից
Զ
Եթե job offer ձեզ համար փնտրում է IEC, ապա պայմանագիր ստորագրելուց և առաջին գումարը մուծելուց հետո անմիջապես ուղարկել ձեր ինքնակենսագրությունը (CV, resume) Արամին` aram@iec.am
Է
Մարդավարի հանձնում եք ձմեռվա քննությունները
Ը
Փետրվար-մարտ - մենք ստանում ենք Ձեր DS-2019 ձևը, որի հիման վրա ուսանողները ստանում են J-1 visa: Պատրաստվում եք մուծել ծրագրի գնի վերջին մասը:
Թ
Ապրիլ-մայիս - բոլորը ստանում են իրենց Job offer-ները:
Ժ
Adios. Չմոռանա՛ք վերադառնալ Հայրենիք:
WORK AND TRAVEL 2006 ԾՐԱԳՐԻ ԲԱՌԱՐԱՆԸ
International Exchange Center (IEC) ---Էդ մենք ենք՝ Միջազգային Փոխանակման Կենտրոն Երևանում / հեռ. 246-915 /
InterExchange (IEX) ---Մեր ամենակարևոր ու սիրած ամերիկյան հովանավոր-գործընկերը / NY / tel. 212-924-0446 /
Հովանավոր /sponsor/ --- Ամերիկյան կազմակերպություն է, որը ապահովում է օրինական և իրավական կարգավիճակը ԱՄՆ-ում և տրամադրում է շատ անհրաժեշտ DS-2019 թուղթը:
DS-2019 --- Ահավոր կարևոր թուղթ, որի և միայն որի հիման վրա ուսանողությունը կարա ստանա J-1 վիզան:
J-1 վիզան --- Իրավունք է տալիս ունեցողին աշխատել և ճանապարհորդել Ամերիկայում: Օրինականորեն:
Job offer --- Ամերիկյան գործատուից աշխատելու հրավեր: Մարդիկ սրա համար 200-300 դոլար են տալիս:
Մեր անկրկնելի առավելություններն ու աչքի ընկնող պլյուսները
1. Ծրագրի գինը – լավագույնը Հայաստանում /սկսած $820-ից/:
2. Գործում ենք 1997 թ.ից: Ամենամեծ փորձն ունենք Հայաստանում:
3. Մինիմալ կորուստները վիզա չստանալու դեպքում /$220-ից/:
4. 24-ժամյա hotline, երբ դուք գտնվում եք ԱՄՆ-ում:
5. Մայիս և հունիս ամիսներին NY-ի օֆիսում աշխատում է մեր Մոսկվայի օֆիսի ներկայացուցիչը:
6. Մի վագոն գիրք ու բրոշուրներ. յուրաքանչյուր մասնակից ստանում է Открой Америку 460-էջանոց ուղեցույց՝ բոլոր նահանգների քարտեզներով + 2 անգլերեն լեզվով բրոշուր, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվելու այդ երկրում (որտեղ գտնել էժան ավիատոմսեր,hostel; տեղեկանալ երկրի օրենքներին):
7. Էլ չասած, որ Արամն ու Սյոման ծրագրի հետ կապված ցանկացած հարցերին կպատասխանեն:
|