International Exchange Center International Exchange Center


INTERNSHIP USA

Ծրագիրը նախատեսված է այն ուսանողներ և շրջանավարտների համար, ովքեր ձգտում են իրենց մասնագիտական ոլորտում ձեռքբերել աշխատանքային փորձ: Դժվար է պատկերացնել ժամանակը օգտակար անցկացնելու ավելի հաջող հնարավորւթյուն հետագա կարիերայի և անգլերենը կատարելագործելու համար:

Ծրագիրը գործում է ամբողջ տարվա ընթացքում: Միայն հարկավոր է հաշվի առնել, որ Միջազգային Փոխանակման Կենտրոնին (այսինքն` մեզ) անկետան նեռկայացնելու պահից մինչև ԱՄՆ մեկնելու ժամանակահատվածը տևում է 2,5-փ ամիս: Ծրագրին կարող են մասնակցել 2-5-րդ կուրսի ուսանողները (նախընտրությունը տրվում է 3 և 4-րդ կուրսի ուսանողներին), ինչպես նաև երիտասարդ մասնագետներ (դիպլոմը ստացել է ոչ ավելին քան 1 տարի առաջ)` մասնակիցներին տրվում է J-1 վիզա:

Ծրագրի մասնակիցը ինքն է զբաղվում գործատուի որոնումով` օգտագործելով ինտերնետը, բարեկամների և ընկերների օգնությունը և անձնական կապերը: Ինքնուրույն գործատուին գտնելը հնարավոր է, եթե Դուք սովորում եք տնտեսագիտության, մենեջմենթի, մաթեմատիկայի, իրավագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նմանատիպ մասնագիտություններից որեվ է մեկին, ինչպես նաև տիրապետում եք անգլերեն լեզվով նամակագրություն իրագործելու հմտությունը:

Վերապատրաստումը պետք է համապատասխանի Ձեր մասնագիտությանը: Դուք չեք կարող վերապատրաստվել առողջապահության ոլորտում: Նաև չի կարելի վերապատրաստումը փոխարինել այլ տեսակի ամառային աշխատանքով, քանի որ յուրաքանչյուր գործատու ստուգվում է այն բանով, թե որքանով է իր առաջարկած աշխատանքը համապատասխանում ծրագրի մասնակցին և մասնագիտական շահերին: Ծրագրի հարցաթերթիկը բաղկացած է երկու մասերից` առաջինը լրացնում է մասնակիցը, երկրորդը` գործատուն: Լրացուցիչ ցանկալի է ներկայացնել 2 երաշխավորագիր:

Մասնակիցները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մեկնելու նախընտրելի ժամկետից 3-4 ամիս առաջ:

Ծրագրի սկսման հնարավոր ամսաթվերը Շուրջ տարին
Ծրագրի տևողությունը 1-18 ամիս
Ծրագրի արժեքը $1050-2175 + 60000 ՀՀ Դրամ
Առաջին մուծումը $780 + 60000 ՀՀ Դրամ
Նվազագույն աշխատավարձը Ըստ պայմանավորվածության
Բժշկական ապահովագրության արժեքը ընդգրկված է/ընդգրկված չէ ծրագրի արժեքի մեջ +
Տոմսի արժեքը ընդգրկված է/ընդգրկված չէ ծրագրի արժեքի մեջ -
Բնակության և սննդի արժեքը ընդգրկված է/ընդգրկված չէ ծրագրի արժեքի մեջ -
Գործատուի փնտրման արժեքը ընդգրկված է/ընդգրկված չէ ծրագրի արժեքի մեջ -
Տարիքը 18-28
Օտար լեզվի իմացությունը Անգլերեն
Հաջողության տոկոսը 80%



Copyright © iec.am | կապ
Ձևավորումը՝ ChukԱրտակ Հարությունյանի (aka Chuk)

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources